Մեր մասին - Պատմություն
Մովսես Խորենացու անվան համալսարանն իրականացնում է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության ծրագիր (Պետական հավատարմագիր N 117): Համալսարանն ունի հետևյալ ֆակուլտետները, որոնք բոլորն էլ հավատարմագրված են և շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ 1. Բանասիրական (հայոց լեզու և գրականություն, բանասերի, լեզվաբանի, գրականագետի, հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորումներով) 2. Օտար լեզու (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն լեզուներ, բանասեր, սինխրոն թարգմանիչներ) 3. Կիրառական մաթեմատիկա (ԷՀմ և ծրագրավորում, կոմպյուտերային գործ, ծրագրավորողներ անգլերեն լեզվի խորացված ուսուցումով, համակարգչային գրաֆիկա, ԷՀՄ և ծրագրավորման օգտագործումը բարձրակարգ տեխնոլոգիաների կիրառություններում տեսական մաթեմատիկայի կիրառությունները մեխանիկայում, ինժեներ մեխանիկ) 4. Տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա (տարրական դասարանների դասվարներ, մանկական հոգեբանություն, դեֆեկտոլոգիա, բժշկագիտություն և երեխաների առողջության պահպանման հիգիենա) 5. Համաշխարհային տնտեսագիտություն (տնտեսագիտության տեսություն, տնտեսության մոդելավորում, տնտեսական քաղաքականություն և մենեջմենթ, միջազգային տնտեսագիտություն, մարքեթինգ, ֆինանսներ, դրամաշրջանառություն, վարկ, հաշվապահական հաշվում և աուդիտ, բիզնեսի կազմակերպում) 6. Իրավագիտություն (քրեաիրավագիտական, քաղաքացիաիրավագիտական) Համալսարանում սովորող ուսանողների մեծամասնությունը Հայաստանից են: Սովորում են նաև արտասահմանցի՝ թվով 130 ուսանողներ (Սիրիա, Վրաստան, Ռուսաստան, Աբխազիա, ԼՂՀ): Դասավանդում են 64 դասախոսներ, որոնցից 38-ը ունեն գիտական աստիճան (ակադեմիկոս, գիտ. դոկտորներ, թեկնածուներ): Համալսարանի դասախոսների հեղինակությամբ հրատարակվել են բազմաթիվ գիտական հոդվածներ և մենագրություներ: 1999թ. հոկտեմբերի 27-29-ը Երևանում տեղի ունեցավ Միջազգային խոշոր գիտական կոնֆերանս, որի կազմակերպիչներն էին. 1. Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանը, 2. Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը, 3. ՀԳԱԱ մեխանիկայի ինստիտուտը: Կոնֆերանսը կրում էր «Բնագիտության կիրառական և մաթեմատիկական տեսակետներ» վերնագիրը (ծրագիրը կցվում է): 2000թ-ին համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողները մասնակցեցին Հայաստանի «Ուսանողական դատ» միջբուհական մրցույթին և, գրավելով առաջին տեղը, արժանացավ գլխավոր մրցանակին, որի մասին գրվեց հանրապետության թերթերում և ցուցադրվեց հեռուստատեսությամբ: 2004թ. հավատարմագրվել են բուհի բոլոր մասնագիտությունները: Այսօր բուհը ամբողջությամբ հավատարմագրված է և բոլոր շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ (այն համարժեք է ՀՀ պետական բուհերին տրված դիպլոմներին և համարվում է պետական ավարտական փաստաթուղթ ՀՀ բոլոր պետական և բյուջետային հիմնարկ-ձեռնարկություններում աշխատանքի անցնելու համար): 2004թ.-ին բուհը ձեռք է բերել սեփական մասնաշենք: 2005-թ.-ին բուհը հրավիրվել է մասնակցելու Ֆրանսիա-Ռուսաստան-ԱՊՀ միջազգային համագործակցության ֆորումին: 2005թ.-ին Մովսես Խորենացու անվան համալսարանը Շվեյցարիայում կազմակերպված Ժնևի 9-րդ կոնֆերանսում արժանացել է ոսկե մեդալի: Բուհում հրատարակվում է. ա. «Մովսես Խորենացի» գիտական հանդեսը բ. «Փյունիկ» ամսաթերթը (ՈՒԽ ուժերով): Համալսարանի ղեկավարությունը և գիտխորուրդը մշակել են առաջիկա մի քանի տարիների գիտական հիմնական ուղղությունները, որոնք ներառում են. 1. Բարձրագույն կրթության դասավանդման և մեթոդիկայի խնդիրներ և արդիականացում (այդ թվում նաև ուսանողների ստուգումների և ատեստացիաների ձևերի մշակում): 2. Բնական գիտությունների մաթեմատիկական մեթոդների և մոդելների կիրառման հիմնահարցերը: 3. Հաշվողական տեխնիկայի, ԷՀՄ և ծրագրավորման, ինչպես նաև բարձրագույն տեխնոլոգիաների կիրառումների ապահովում: 4. Շուկայական հարաբերությունների ձևավորման և զարգացման պայմաններում տնտեսական ճյուղերի առաջընթացի հիմնահարցերը: 5. Մանկավարժական, հումանիտար և սոցիալ-տնտեսական ոլորտների արդիականացման հիմնախնդիրներ, զարգացման հեռանկարներ: 6. Օտար լեզուներ ուսուցման կատարելագործում և դասավանդման նոր մեթոդների կիրառում: • Բուհի տարեկան բյուջեն գոյանում է ուսման վարձերից: • Համալսարանը ֆինանսական օգնություն որևէ կազմակերպությունից երբևիցե չի ստացել: Մի քանի կազմակերպություններից, որպես նվերներ, ստացել են դասագրքեր և այլ գրականություն: • Համալսարանի բոլոր ֆակուլտետներում սովորում են անգլերեն լեզու առարկան: |





