Ուսումնական գործընթաց - Կրեդիտային համակարգ
|
ՆԱԽԱԲԱՆ
Սիրելի ուսանողներ, Մովսես Խորենացու անվան համալսարանում 2008թ.-ից ուսուցումը կազմակերպում Է կրեդիստային համակարգով՝ նպատակ ունենալով աստիճանական անցում կատարել ուսման կազմակերպման ուսանողամետ համակարգին, որտեղ ուսման գործընթացի կենտրոնում ուսանողն է՝ իր անհատական կրթական կարիքներով, նախասիրություններով և ունակություններով, ապահովելով ուսումնառության ճկուն ձևերի և անհատական կրթական հետագծերի իրականացման լայն հնարավորություն։ Կրեդիտային համակարգի ներդրմամբ զգալիորեն բարելավվել է ձեզ առաջարկվող կրթական ծրագրերի կաոուցվածքը և աշխատածավալը, հիմնավորված կերպով թեթևացվել լսարանային բեռնվածությունը, կրճատվել դասավանդվող առարկաների քանակը՝ իրատեսական նախադրյալներ ստեղծելով ձեր ինքնուրույն ուսումնական աշխատանքի հնարավորությունները մեծացնելու, ուսումնական ծրագրերը լավագույնս յուրացնելու և դրանցով սահմանված կրթական արդյունքները ձեռք բերելու համար։ Համալսարանում ներդրված կրեդիտային համակարգն ամբողջությամբ համա-տեղելի է Կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի (ECTS) հետ, ինչը նորաստեղծ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում ձեր ակադեմիական շարժունության (ուսանողական փոխանակումներ, ուսումնառության ժամանակահատվածներ օտարերկրյա բուհերում, կրթության շարունակում ավելի բարձր աստիճանում և այլն) ընդլայնման և որակավորումների ճանաչման դյուրացման գրավականն է։ Իսկ դա կբարձրացնի ձեր ծառայունակությունը և կընդլայնի մասնագիտական աշխատուժի գլոբալ շուկայում աշխատանք գտնելու հնարավորութ-յունները։ Անշուշտ, կրեդիտային համակարգի ներդրումը համալսարանում մեկնարկած լայնամասշտաբ կրթական բարեփոխումների սկիզբն է միայն, բարեփոխումներ, որոնք պայմանավորված են ոչ միայն Բոլոնիայի գործընթացի պահանջների ձևական կատարմամբ, այլև համալսարանում ծրագրային բարձր չափորոշիչների պահպանման և ուսման որակի բարձրացման նպատակադրությամբ, ինչի հիմնական չափանիշը մեր շրջանավարտների մասնագիտական աշխատանքով ապահովվածությունն է։ Համալսարանը տարեցտարի խորացնելու և ըևդլայնելու է կրեդիտային համակարգի գործառույթները՝ ձեզ համար կրթական ընտրության առավել րնդլայնված հնարավորությունեեր ապահովելու նպատակով։ Սույն տեղեկանքը պարունակում է ձեզ համար օգտակար տեղեկատվություն կրեդի¬տային համակարգի հիմնադրույթների, ուսումնական գործընթացի կազմակերպման և գիտելիքևերի ստուգման ու գնահատման նոր կարգի, ձեզ առաջարկվող կրթական ծրագրերի կառուցվածքի, բովանդակության և աշխատածավալների վերաբերյալ: Ռեկտոր՝ Ա.Ս.Աղաբաբյան 1. Կրեդիտային համակարգի հիմնադրույթները
Կրեդիտային համակարգը ուսումևակաև գործընթացի կազմակերպման, ակա-դեմիական Կրեդիտների միջոցով ուսումնառության արդյունքների հաշվառման (արժևորման), կուտակման և փոխանցման համակարգ է, որտեղ համապատասխան որակավորումը շնորհվում է կրթական ծրագրով սահմանված Կրեդիտների անհրաժեշտ բովանդակության և բանակի ձեռքբերումից հետո։ Կրեդիտների փոխանցման և կուտակման ECTS համակարգը միասնական համաեվրոպական կրեդիտային համակարգ է, որտեղ ուսանողի լրիվ ուսումնական բեռնվածքը 1 ուստարում գնահատվում Է 60 ECTS կրեդիտ։ Այն նախատեսված է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում ուսանողների ձեռք բերած կրթական արդյունքների չափման, պաշտոնական ճանաչման և բուհից բուհ փոխանցումը դյուրացնելու համար։ ECTS համակարգի կարևորագույն հատկանիշներն են. ECTS կրեդիտը դասընթացը (կրթական մոդուլը) ավարտելու և դրա ելքային կրթական արդյունքները ձեռք բերելու համար ուսանողից պահանջվող ուսումնառության ժամա¬քանակով արտահայտված բեռնվածքի չափման համընդունելի միավոր է, որը տրվում է ուսանողին դասընթացով նախանշված կրթական արդյունքների դրական գնահատումից հետո։ ECTS կրեդիտի կարևորագույն հատկանիշներն են. 2. Ուսանողի ուսումնական բեռնվածությունը ն բակալավրի ծրագրի աշխատածավալը 1. Մովսես Խորենացու անվան համալսարանի բակալավրի կրթական աստիճանում առկա ուսուցմամբ ուսանողի տարեկան ուսումնական բեռնվածությունը սահմանվում է 1800 ժամ, որը հա¬մարժեք է 60 ECTS կրեդիտի։ 2. 1 ECTS կրեդիտը համարժեք է ուսանողի 30 ժամ լրիվ (լսարանային, արտա– լսարանային և ինքնուրույն) ուսումնական բեռնվածությանը։ 3. Ուսումնական տարվա տևողությունը 40 շաբաթ է, որից 32-ը տրամադրվում է ուսումնական պարապմունքներին։ Ուսումնական գործընթացը կազմակերպ¬վում է 2 կիսամյակով՝ աշնանային և գարնանային։ Ըստ այդմ, կիսամյակի ուսումնական պարապմունքների տևողությունը սահմանվում է 16 շաբաթ, բացի ուսումնառության 8-րդ՝ վերջին կիսամյակից, որի տևողությունը 8 շաբաթ է։ 4. Ուսանողի շաբաթական ուսումնական լրիվ բեռնվածության առավելագույն չափը 45 ժամ է, որը համարժեք է 1,5 ակադեմիական կրեդիտի։ 5. Բակալավրի կրթական ծրագրում ուսանողի շաբաթական լսարանային բեռնվածությունը կազմում է 24-30 ժամ։ 6. Առկա ուսուցման համակարգում ընդգրկված ուսանողը կիսամյակում պետք է ունենա 30 կրեդիտ ուսումնական բեռնվածություն (10% թույլատրելի շեղումով), իսկ մեկ ուսումնական տարում՝ 60 կրեդիտ։ 7. Ուսման բարձր աոաջադիմություն ցուցաբերած ուսանողը որոշ դեպքերում սահմանված կարգով կարող է ստանձնել լրացուցիչ ուսումնական բեռնվա-ծություն։ 8. Բակալավրի կրթական ծրագրի ուսումնական լրիվ աշխատածավալը 240 կրե¬դիտ է։ 3. Դասընթացները ե կրթական մոդուլները 1. Ուսումնական ծրագրում (պլանում) ներառված դասընթացները կամ կրթական մոդուլները ներկայացվում են հատկացված կրեդիտների նշումով։ 2. Մեծածավալ դասընթացները բաժանված են 1 կիսամյակ տևողությամբ առանձին կրթական մոդուլների։ 3. Դասընթացները (կրթական մոդուլները) իրենց յուրացման բնույթով բաժանվում են 2 հիմնական խմբի ՝ ա) պարտադիր դասընթացներ՝ ամրագրված որոշակի կիսամյակներում, բ) կամընտրական դասընթացներ, որոնք առաջարկվող ցանկից ընտրում է ուսանողը, իսկ դրանց յուրացման կիսամյակը կարող է լինել ինչպես ամրա¬գրված, այնպես էլ ազատ։ 4. Բակալավրի կրթական ծրագիրը և ավարտական պահանջները 4.1. Ուսումնական ծրագիրը Բակալավրի ուսումնական ծրագիրը ներառում է հինգ հիմնական կրթամաս՝ ընդհանուր հումանիտար և սոցիալ-անտեսագիտական, ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական, ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական դասընթացներ, ինչպես նաև կրթական այլ մոդուլներ։ Ծրագրի ընդհանուր կառուցվածքը բերված է ստորև.
Ուսանողի շաբաթական լսարանային բեռնվածությունը ծրագրում ըստ ուսումնական տարիների սահմանափակված է հետևյալ չափաքանակներով.
Ուսումնական կիսամյակի համար սահմանված է 20-շաբաթյա տևողությունը, որից 16-ը հատկացվում է տեսական ուսուցման, իսկ 4-ը՝ քննաշրջանի համար։ Ուսանողը կիսամյակում պետք է ունենա 30 կրեդիտ ուսումնական բեռնվածություն (10% թույլատրելի շեղումով), իսկ մեկ ուսումնական տարում՝ 60 կրեդիտ։ Ուսումնական ծրագրի լրիվ աշխատածավալը համապատասխանում է 240 կրեդիտի։
4.2. Ավարտական պահանջները 4.2.1. Ընդհանուր ավարտական պահանջներ 1. Բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար Մովսես Խորենացու անվան համալսարանի ուսանողը պետք է հաջողությամբ լրացնի 240 կրեդիտ ուսումնական բեռնվածություն (ներառյալ կուրսային աշխատանքները և պրակտիկաները), որոնց համար հաշվարկված հանրագումարային միջին որակական գնահատականը (ՄՈԳ) պետք է կազմի առնվազն 8,00՝ ներառյալ 4 կրեդիտ արժեքով մասնագիտական ամփոփիչ քննությունը և 12 կրեդիտ արժեքով ավարտական աշխատանքը։ 2. Բոլոր ուսանողները, մասնագիտությունից անկախ, պետք է կուտակեն 36 կրեդիտ հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական դասընթացների կրթամասից (այդ թվում՝ 4 կրեդիտ՝ կամընտրական դասընթացների առաջարկվող ցանկից), 8 կրեդիտ՝ մաթեմատիկական ե բնագիտական դասընթացների կրթամասից և առնվազն 20 կրեդիտ՝ պրակտիկայից և եզրափակիչ ատեստավորման ձևերից։ 4.2.2. Մասնագիտական ավարտական պահանջներ Մնացած 176 Կրեդիտների բովանդակային կազմր սահմանվում է ելնելով մասնագիտական ծրագրի ելքային կրթական արդյունքներով սահմանված մասնագիտական կարողությունների և հմտությունների ձեռքբերման պայմանից։ 5. Գիտելիքների ստուգման և գնահատման համակարգը 5.1. Համակարգի հիմնադրույթներր 1. Մովսես Խորենացու անվան համալսարանում գործում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ, որի կիրարկման հիմնական նպա¬տակներն են. ա) ուսումնական կիսամյակի ընթացքում գիտելիքների անընդհատ ստուգման և գնահատման օգնությամբ կազմակերպել ուսումնառության համաչափ աշխա¬տանքային գործընթաց, խթանել ուսանողի ինքնուրույն աշխատանքը և բարելավել դասահաճախումները, բ) անհատական առաջադրանքների և ընթացիկ ստուգումների (քննությունների) օգնությամբ բարելավել դասընթացի արդյունարար գնահատման արժանահա-վատությունն ու օբյեկտիվությունը գիտելիքների գնահատման ընթացքում հաշվի առնելով ուսումնական գործընթացի մի շարք բաղադրիչներ և դրանց կարևորության աստիճանը։ 2. Գիտելիքների ստուգումը և գնահատումը պարունակում են հետևյալ բաղադրիչ¬ները ա) ուսումնական գործընթացին ուսանողի մասնակցության աստիճանի գնահա¬տում դասահաճախումների հաշվառման օգնությամբ, բ) դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների և ծրագրով նախատես¬ված անհատական առաջադրանքների կատարման և յուրացման ընթացիկ ստուգում և գնահատում կիսամյակի ընթացքում (ընթացիկ քննություններ կամ ստուգումներ), գ) ամբողջ դասընթացի կամ ուսումնական մոդուլի եզրափակիչ գնահատում քննաշրջանում, դ) ստուգման արդյունքների ինտեգրում՝ դասընթացին ուսանողի մասնակցու¬թյան աստիճանի, ընթացիկ և եզրափակիչ գնահատումների հիման վրա դասընթացի (կրթական մոդուլի) արդյունարար գնահատականի ձևավորում։ 5.2. Գնահատման մեթոդաբանությունը 1. Ելնելով մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (կրթական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական կարողությունների և հմտությունների ձևավորման մեջ դասընթացներն ըստ գնահատման ձևի բաժանվում են 2 խմբի. ա) եզրափակիչ գնահատումով դասընթացներ, բ) առանց եզրափակիչ գնահատման դասընթացներ. Յուրաքանչյուր կիսամյակային քննաշրջանում ներառված են եզրափակիչ գնահատումով առավելագույնը 4 մասնագիտական դասընթաց, բացառու¬թյամբ առաջին կիսամյակի, որտեղ այդ դասընթացների քանակը սահմանա¬փակվում է 3-ով։ 2. Եզրափակիչ գնահատումով դասընթացը քննաշրջանի ընթացքում անցկացվող եզրափակիչ քննության հետ մեկտեղ նախատեսում է 2 ընթացիկ (միջանկյալ) քննություն։ Ընթացիկ քննությունները պարտադիր կերպով անց են կացվում գրավոր, իսկ եզրափակիչ քննության ձևը դասընթացը կազմակերպող ամբիոնի առաջարկությամբ հաստատում է ֆակուլտետի դեկանը։ 3. Առանց եզրափակիչ գնահատման դասընթացը գնահատվում է կիսամյակի ընթացքում ուսումնական նյութի յուրացման աստիճանը որոշող 4 ընթացիկ ստուգումների (գնահատումների) արդյունքներով։ Ընթացիկ ստուգումներն անց են կացվում կարճ հարցումների, փոքրածավալ գրավոր/ստուգողական աշխատանքների, անհատական առաջադրանքների (ռեֆերատ, էսսե և այլն) և նման կարգի այլ հանձնարարությունների կատարողականի ստուգման միջոցով։ Ընթացիկ ստուգման ձևն ընտրում է դասընթացը կազմակերպող ամբիոնը։ 4. Եզրափակիչ զնահաառւմով դասընթացից (ուսումնական մոդուլից) ուսանողի ստացած արդյունարար (կիսամյակային) գնահատականը/միավորը (Գարդ) ձևավորվում է կիսամյակի ընթացքում ըստ հետևյալ բաղադրամասերի. ա) դասընթացի լսարանային պարապմունքներին ուսանողի մասնակցության աստիճանից՝ Գմաս., որը լիարժեք իրականացնելու դեպքում ուսանողը վաստակում է 4 միավոր։ Դասընթացի լսարանային պարապմունքներին ուսանողի մասնակցության աստիճանը գնահատվում է հետևյալ սանդղակով. Աղյուսակ 1.
բ) ուսուցանվող նյութի՝ ուսանողի կողմից յուրացման աստիճանի ստուգման նպատակով անցկացվող 2 ընթացիկ (միջանկյալ) քննությունների արդյունք¬ներից ( գ) եզրափակիչ քննության արդյունքից (Քեզր.), որը կարող է գնահատվել մինչև 8 միավոր։ Դասընթացի (ուսումնական մոդուլի) արդյունարար գնահատականը/միավորը հաշվարկվում է որպես գնահատման առանձին բաղադրամասերով վաստակած միավորների գումար՝ : Ըստ այդմ, եզրափակիչ գնահատումով դասընթացն ունի գնահատման հետևյալ սխեման, որտեղ տրված են գնահատման առանձին բաղադրամասերի համար սահմանված հնարավոր առավելագույն միավորները (բոլոր բաղադրամասերը գնահատվում են ամբողջ միավորներով). Աղյուսակ 2.
Գարդ.= 3 + 3 + 4 + 6 =16: 5. Առանց եզրափակիչ գնահատման դասընթացից (ուսումնական մոդուլից) ուսանողի ստացած արդյունարար (կիսամյակային) գնահատականը/միավորը (Գարդ.) ձնավորվռւմ է կիսամյակի ընթացքում ըստ հետևյալ բադադրամասերի` ա) դասընթացի լսարանային պարապմունքներին ուսանողի մասնակցության աստիճանից՝ Գմաս., որը լիարժեք իրականացնելու դեպքում ուսանողը կարող է վաստակել 4 միավոր։ Մասնակցության աստիճանը գնահատվում է համաձայն աղյուսակում բերված սանդղակի։ բ) ուսուցանվող նյութի՝ ուսանողի կողմից յուրացման աստիճանի ստուգման նպատակով անցկացվող 4 ընթացիկ ստուգումների այպյունքներից ( ), որոնցից յուրաքանչյուրին հատկացվում է առավելագույնը 4 միավոր։ Դասընթացի (ուսումնական մոդուլի) արդյունարար գնահատականը/միավորը հաշվարկվում է որպես գնահատման առանձին բաղադրամասերով վաստակած միավորների գումար՝ Գարդ.= Գմաս. + Ըստ այդմ, առանց եզրափակիչ գնահատման դասընթացն ունի գնահատման հետևյալ սխեման, որտեղ տրված են գնահատման առանձին բաղադրամասերի համար սահմանված հնարավոր առավելագույն միավորները (բոլոր բաղադրա¬մասերը գնահատվում են ամբողջ միավորներով). Աղյուսակ 3.
Օրինակ, եթե ուսանողի մասնակցությունը դասընթացին գնահատվել է 2 միավոր, դասընթացի համար նախատեսված 4 ընթացիկ ստուգումներից նա վաստակել է համապատասխանաբար 3, 2, 3 և 4 միավորներ, ապա այդ դասընթացի արդյունարար գնահատականը կլինի Գարդ.= 2 + 3 + 2 + 3 + 4=14: 6. Դասընթացների գնահատման վերը նկարագրված եղանակները կիրառվում են միայն մասնագիտական կրթամասի բաղկացուցիչ դասընթացների (ուսում¬նական մոդուլների) գնահատման համար։ Հումանիտար ու սոցիալ–տնտեսագիտական և մաթեմատիկական ու բնագիտական կրթամասերի բաղկացուցիչ դասընթացների գնահատումն իրականացվում է ավանդական եղանակով (ստուգարք կամ 20 միավորանոց սանդղակով գնահատվող եզրա¬փակիչ քննություն)։ Պրակտիկաները գնահատվում են ստուգարքի ձևով։ 7. Քննության գնահատականը հրապարակելու պահից ուսանողն իրավունք ունի այն գանգատարկելու գնահատումն իրականացրած դասախոսին կամ քննական հանձնաժողովին, իսկ վերջինիս հետ անհամաձայնության դեպքում՝ երկօրյա ժամկետում դիմելու դասընթացը կազմակերպող ամբիոնի վարիչին, այնուհետև նաև ֆակուլտետի դեկանին։ 5.3. Կիրարկման ըևթացակարգր 1. Ընթացիկ և եզրափակիչ ստուգումների ենթակա ուսումնական նյութի բովան-դակությունը, քննությունների ձևերը, հարցաշարերը և ժամանակացույցը, ինչ¬պես նաև գնահատման մեթոդներն ու չափանիշներն ուսանողներին տրամադրվում են նախապես (կիսամյակի առաջին 2 շաբաթվա ընթացքում)։ 2. Ընթացիկ և եզրափակիչ քննությունների ժամանակացույցները կազմվում են ֆակուլտետների և հաստատվում ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի կողմից։ Քննությունների հաստատված ժամանակացույցի մեկ օրինակը հանձնվում է ուսումնամեթոդական վարչություն։ 3. Ընթացիկ քննություններն անց են կացվում ուսումնառության կիսամյակի 7-8-րդ և 15-16-րդ շաբաթներում (8-րդ կիսամյակում՝ 4-րդ և 8֊րդ շաբաթներում)։ Ընթացիկ քննության օրը ուսանողն ազատվում է դասերից։ 4. Ընթացիկ ստուգումներն անց են կացվում յուրաքանչյուր 4 շաբաթը մեկ (8-րդ կիսամյակում՝ յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ)։ Ընթացիկ ստուգումն անց է կացնում տվյալ առարկան դասավանդող դասախոսը՝ առարկայի՝ դասացուցակով հատկացված ժամերին (ուսանողը դասերից չի ազատվում)։ 5. Եզրափակիչ քննություններն անց են կացվում կիսամյակային քննաշրջան¬ներում՝ 17-20-րդ շաբաթներում (8-րդ կիսամյակում՝ 9-10-րդ շաբաթներում)։ 5.4. Գնահատման սանդղակը և նշագրումը 1. Մովսես Խորենացու անվան համալսարանում ուսանողի ուսումնառության արդյունքների գնահատման համար կիրառվում Է գնահատականների 20 միավորանոց սանդղակը, որր ներկայաց¬ված է ստորև. Աղյուսակ 4.
Ուսանողի ստուգարքային գրքույկում և դասընթացի քննական ամփոփագրում արդյունարար միավորի հետ մեկտեղ փակագծերում նշվում է նաև համա¬պատասխան գնահատականը (օրինակ՝ 18 (<գերազ.>)): 2. Դասընթացներից, որոնցից ուսանողը վաստակել Է 8-ից ցածր արդյունարար միավոր կամ գնահատվել է <չստուգված>, կրեդիտներ չեն տրվում։ <Ստուգ¬ված> գնահատման դեպքում ուսանողի օգտին վարկանիշային միավորներ չեն գրանցվում, հետևապես այն չի ազդում ուսանողի միջին որակական գնահա¬տականի վրա։ 6. Ուսանողի ակադեմիական տեղեկագիրը 1. Ուսանողի ուսումնական գործունեության արդյունքներն ու առաջադիմության ցուցանիշներն ուսման որոշակի ժամանակահատվածի կամ ողջ շրջանի ընթացքում վավերագրելու համար Մովսես Խորենացու անվան համալսարանում ֆակուլտետները յուրաքանչյուր ուսանողի համար, նրա ընդունման պահից սկսած, վարում են ակադեմիական տեղեկագիր, որտեղ յուրաքանչյուր քննաշրջանից հետո գրանցվում են ուսանողի ուսումնասիրած դասընթացները և կրթական մոդուլները, վաստա¬կած Կրեդիտները և ստացած արդյունարար գնահատականներն ըստ կրթական մոդուլների և կիսամյակների։ Տեղեկագիրն արտացոլում է ուսանողի կատարած ուսումնական աշխատանքի ծավալը և կրթական ձեռքբերումների որակը։ 2. Ուսանողի վաստակած կեդիտները վավերագրվում և կուտակվում են նրա ակադեմիական տեղեկագրում և մնում ուժի մեջ նրա ուսումնառության ողջ ընթացքում՝ անկախ ուսումնառության ընդհատումից կամ ուսումնական ծրագրի հետագա հնարավոր փոփոխություններից։ 3. Ուսանողի ուսման առաջադիմության ընդհանրացված արդյունքները ներկայացնելու համար ակադեմիական տեղեկագրում կիսամյակային արդյունքներից հետո նշվում են տվյալ կիսամյակի և մինչն ուսման տվյալ ժամանակահատ¬վածն ուսանողի առաջադիմությունն ամբողջացնող ամփոփիչ տվյալները, որոնք ներառում են հետևյալ 4 քանակական ցուցանիշները՝ - գումարային կրեդիտների քանակը, - գնահատված կրեդիտների քանակը, - վարկանիշային միավորները, - միջին որակական գնահատականը. 4. Գումարային կրեդիտը (Կ) կրթական ծրագրի ավարտական պահանջները բավարարելու նպատակով ուսանողի վաստակած կրեդիտների գումարն է։ 5. Գնահատված կրեդիտը (ԳԿ) գումարային կրեդիտների այն մասն է, որը գնահատված է տարբերակված գնահատականներով. ԳԿ = Կրեդիտi :
6. Վարկանիշային միավորը (ՎՄ) յուրաքանչյուր կրեդիտի համար ուսանողի ստացած գնահատականների գումարն է, որը հաշվարկվում է որպես առանձին դասընթացների (մոդուլների) գնահատված կրեդիտների և դրանց արդյունարար գնահատականների արտադրյալների գումար. ՎՄ= Կրեդիտi x Գարդi,որտեղ Գարդi -ը տվյալ ուսումնական մոդուլից ստացված արդյունարար գնահատականն է (օրինակ, եթե 5 կրեդիտանոց դասընթացը գնահատվել է 12, ապա տվյալ դասընթացից վարկանիշային միավորը հավասար է 5 կրեդիտ x 12 = 60՝ 100 հնարավորից)։ 7. Միջին որակական գնահատականը (ՄՈԳ) կեդիտներով կշռված գնահատականների միջինն է, որը հաշվարկվում է վարկանիշային միավորները գնահատված կեդիտների գումարի վրա բաժանելով (արդյունքը կլորացվում է 1/100-ի ճշտությամբ).
8. Հաշվառվում և ակադեմիական տեղեկագրում գրանցվում եև կիսամյակային (հաշվարկված առանձին կիսամյակի համար) և արդյունարար (հաշվարկված ուսման տվյալ շրջանի համար) վարկաևիշային միավորները և ՄՈԳ-երը։ 7. Ուսման առաջադիմությունը 1. Ըստ ուսման առաջադիմության՝ ուսանողները դասակարգվում են առաջա¬դիմող, փորձաշրջանի կարգավիճակում զտնվող և հեոացման ենթակա։ 2. Ուսանողը համարվում է առաջադիմող, եթե՝ ա) կիսամյակում ունի 30 կրեդիտ միջին ուսումնական բեռնվածություն (10% թույլատրելի շեղումով), բ) հավաքել է տվյալ կիսամյակի համար ուսումնական ծրագրով սահմանված բոլոր պարտադիր դասընթացների Կրեդիտները, գ) ապահովել է բակալավրի կրթական աստիճանում ուսանողի համար սահ-մանված կիսամյակային ՄՈԳ-ի 8,00 նվազագույն շեմը։ 3. Ուսանողը համարվում է փորձաշրջանի կարգավիճակում, եթե չի բավարարել նախորդ կետում նշված երեք պայմաններից որևէ մեկը։ 4. Փորձաշրջանի կարգավիճակ ունեցող ուսանողին հնարավորություն է տրվում ուղղելու թերացումներն ու բացթողումները և բարձրացնելու ուսման առաջադիմությունը ծրագրի նվազագույն պահանջներին համապատասխան։ 5. Բակալավրի կրթական ծրագրի համար փորձաշրջանի տևողությունը համ¬ընկնում է ակադեմիական պարտքերի մարման (լուծարքի) շրջանին։ 6. Փորձաշրջանի կարգավիճակում գտնվող ուսանողը համարվում է հեռացման ենթակա, եթե սահմանված ժամմկետում դուրս չի գալիս այդ կարգավիճակից։ 7. Միևնույն կրթական ծրագրում ընդգրկված տարբեր ուսումնական բեռնվածու¬թյուն ունեցող ուսանողների ակադեմիական առաջադիմությունները համեմատվում են (ուսանողական նպաստներ, պետական, ներբուհական և այլ տեսակի կրթաթոշակներ հատկացնելիս) նրանց վարկանիշային միավոր¬ների օգնությամբ։ 8. Ուսանողի բացարձակ առաջադիմությունը չափվում է միջին որակական գնահատականով. 8. Դասընթացի վերահանձնումը և կրկնումը 1. Դրական գնահատված դասընթացի քննության/ստուգման կրկնում (վերահանձնում) չի թույլատրվում։ 2. Հարգելի պատճառներով բացակայության դեպքում բաց թողնված դասաժամերը հաշվի չեն առնվում դասընթացին ուսանողի մասնակցության աստիճանը որոշելիս, եթե այն հավաստող սահմանված կարգի բժշկական տեղեկանքը ներկայացվում է հաճախումները վերսկսելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։ 3. Քննությանը կամ ստուգմանը չներկայանալը համարվում է հարգելի միայն 2 աշխատանքային օրվա ընթացքում դեկանատում գրանցված սահմանված կարգի բժշկական տեղեկանքի կամ դիմումի առկայության դեպքում։ 4. Հարգելի պատճառով ընթացիկ քննությանը կամ ստուգմանը չներկայացած ուսա¬նողն այն կարող է վերահանձնել մինչն հաջորդ ընթացիկ քննությունը/ստուգումն ընկած ժամանակահատվածում՝ նախապես այն համաձայնեցնելով դեկանատի/ պարապող դասախոսի հետ։ 5. Հարգելի պատճառներով եզրափակիչ քննությանը չներկայացած ուսանողը դեկանատի թույլտվությամբ քննաշրջանի ընթացքում կարող է վերահանձնել այն։ 6. Եզրափակիչ քննությունից «անբավարար» գնահատական ստացած կամ անհար¬գելի պատճառներով դրան չմասնակցած ուսանողը ակադեմիական պարտքերի մարման (լուծարքի) շրջանում կարող է վերահանձնել այն, եթե տվյալ դասընթացից նրա արդյունարար գնահատականը ցածր է «բավարար» գնահատականից։ 7. Սահմանված ժամկետներում ընթացիկ ստուգումներն անհարգելի պատճառով չհանձնած կամ արդյունարար նվազագույն 8 միավորը չհավաքած ուսանողներն իրավունք ունեն դրանք լրացնելու և հանձնելու ակադեմիական պարտքերի մարման (լուծարքի) շրջանում, սակայն չեն կարող վաստակել ավելի, քան անցողիկ 8 միավորը։ 8. Հաջողությամբ հանձնված դասընթացների կրեդիտները կուտակվում են ուսանողի ակադեմիական տեղեկագրում և մնում ուժի մեջ՝ անկախ կիսամյակում ցածր առաջադիմությամբ պայմանավորված ուսման ընդհատման հանգամանքից։ 9. Կրեդիտների կուտակման գործառույթի շնորհիվ վերանում է տարբեր պատճառնե¬րով ուսումնառությունն ընդհատած և այն վերսկսող ուսանողի կողմից կիսամյակը ամբողջությամբ կրկնելու անհրաժեշտությունը։ 9. Ծրագրի եզրափակիչ ատեստավորումը 1. Ուսանողի կողմից ծրագրի ընդհանուր կրթական արդյունքներին համապատաս¬խան կարողությունների ն հմտությունների ձեռքբերումը հաստատվում է ավարտա¬կան աշխատանքի (նախագիծ, ատենախոսություն և այլն) կատարումով և պաշտպանությամբ և ծրագրի ավարտից հետո կազմակերպվող մասնագիտական ամփոփիչ քննությամբ, որը չի կրկնում կիսամյակային քննություններով հաստատ¬ված կրթական արդյունքների գնահատումները։ 2. Ավարտական աշխատանքի թեման ընտրվում և հաստատվում է ավարտական ուստարվա առաջին 2 շաբաթների ընթացքում։ Աշխատանքը կատարվում է ավար-տական ուստարվա ընթացքում։ 3. Ավարտական աշխատանքի պաշտպանության կազմակերպման համար հատկաց¬վում են ուսումնառության վերջին 4 շաբաթները, որոնց ընթացքում նախատեսվում է. ա) Աշխատանքի ներկայացումը մասնագիտացնող ուսումնական կառույցի (ամբիոնի) քննարկմանը։ Աշխատանքի հետ ներկայացվում է գիտական ղեկավարի կարծիքր, որր ներառում է կատարված աշխատանքի վերաբերյալ գրական եզրակացություն։ բ) Ավարտական աշխատանքի նախնական քննարկում մասնագիտացնող ամբիո¬նում աշխատանքի հեղինակի մասնակցությամբ։ էական դիտողությունների առկայության դեպքում բակալավրի աստիճան հայցողը պարտավոր է երկշաբաթյա ժամկետում լրամշակել աշխատանքը և լրացուցիչ քննարկման ներկայացնել այն։ Դրական եզրակացության դեպքում մասնագիտացնող ամ¬բիոնի կողմից աշխատանքը երաշխավորվում է պաշտպանության։ գ) Մասնագիտացնող ուսումնական կառույցի (ամբիոնի) կողմից աշխատանքը գրախոսության ուղարկելու կազմակերպում։ դ) Ավարտական աշխատանքի պաշտպանություն պետական քննական հանձնա-ժողովի նիստում և բակալավրի աստիճանի շնորհում։ 4. Ավարտական աշխատանքի պաշտպանության ե մասնագիտական ամփոփիչ քննու¬թյան գնահատումը կատարվում է աղյուսակ 4-ում ներկայացված 20 միավորանոց սանդղակով։ 5. Ավարտական աշխատանքի գնահատման ընդհանուր որակական չափանիշների համար սահմանված են գնահատման միավորների հետևյալ չափաքանակները. Աղյուսակ 5
10. Կրեդիտների փոխանցումը 1. Այլ բուհերից բակալավրի կրթական ծրագիր կրեդիտները փոխանցելի են առանձին դասընթացների, դասընթացների խմբի կամ ուսումնառության որոշակի շրջանների տեսքով։ Փոխանցումը կատարվում է ուսանողի հայտի հիման վրա՝ երկու բուհերի փոխադարձ համաձայնությամբ՝ ECTS կրեդիտների փոխանցման կանոնների պահպանմամբ։ 2. Այլ ուսումնական ծրագրից Մովսես Խորենացու անվան համալսարանի բակալավրի ուսումնական ծրացիր կրեդիտներ կարող են փոխանցվել, եթե՝ ա) դրանց բովանդակությունները միանման են, բ) կան բովանդակային ոչ էական տարբերություններ, գ) առկա են բովանդակային տարբերություններ, սակայն վերջնական կրթական արդյունքները համարժեք են։ 3. Այլ բուհում Մովսես Խորենացու անվան համալսարանի ուսանողի ուսումնառության որոշակի շրջանի (կիսամյակ, ուս¬տարի) անցկացման դեպքում այդ ժամանակահատվածի ուսումնառության ծրագի¬րը դառնում է եռակողմ համաձայնագրի առարկա՝ ուսանողի, Մովսես Խորենացու անվան համալսարանի և ընկալող բուհի միջև։ 4. Կրեդիտների փոխանցման և ուսանողների միջբուհական փոխանակման գործընթացների կազմակերպման համար համալսարանն ունի ECTS-ի բուհական համա¬կարգող. 11. Ուսումնական խորհրդատուների ծառայությունը 1. Կրեդիտային համակարգով սովորող ուսանողներին ուսման գործընթացում օժանդակելու նպատակով ֆակուլտետը կազմակերպում է ուսումնական խորհրդա¬տուների (կուրատորների) ծառայություն, որում ընդգրկում են մասնագիտության ուսումնական ծրագրերին քաջատեղյակ մասնագետներ։ 2. Ուսումնական խորհրդատուն իրականացնում է խորհրդատվական ծառայություններ մեկ կամ մի քանի հարակից մասնագիտությունների գծով և հսկում իրեն կցված ուսանողների ուսումնական առաջընթացը՝ առաջինից մինչև ավարտական կուրս։ 3. Խորհրդատուն ներկայացնում է ուսանողների ուսումնական շահերը, ուսումնական գործընթացի հետ կապված տարաբնույթ հարցերի շուրջ նրանց համար պարբե¬րաբար կազմակերպում խմբային և անհատական խորհրդատվություններ։ 12. Ուսանողի իրավունքներն ու պարտականությունները 1. Ուսանողը պարտավոր է՝ - ծանոթանալ կրեդիտայրն համակարգով ուսուցման սույն կարգին և խստորեն հետևել դրա պահանջներին, - կատարել ուսումնական դասրնթացների և քննությունների համար սահմանված պահանջները, - կանոնավոր հաճախել իր ուսումնառության ծրագրում ընդգրկված բոլոր դասընթացներին։ 2. Ուսանողն իրավունք ունի՝ - ընտրելու տվյալ մասնագիտության (մասնագիտացման) ուսուցման համար Մովսես Խորենացու անվան համալսարանի կողմից առաջադրվող կամընտրական դասընթացներ՝ ուսումնական ծրագրի պահանջներին համապատասխան, - միջբուհական փոխանակման և/կամ ակադեմիական շարժունության ծրագրերի շրջանակներում ուսումնառության որոշակի շրջան (կիսամյակ, ուստարի) ուսումնառելու այլ բուհում (ներառյալ՝ օտարերկրյա). - փոխադրվելու մեկ այլ բուհ (ներառյալ օտարերկրյա)՝ համաձայն ՀՀ Կառա-վարության սահմանած կարգի, - ցանկացած կրթական աստիճանում ընդհատելու կամ շարունակելու ուսումնառությունը Մովսես Խորենացու անվան համալսարանում, համաձայն գործող կարգի, - հիմնավորված կերպով դիմելու և ստանալու իր ակադեմիական տեղեկագիրը՝ ավարտված ուսումնառության կամ ուսումնական ծրագրի չավարտված մասի համար, - բակալավրի սատիճանը և համապատասխան որակավորումը հաստատող պաշտոնական փաստաթղթի (դիպլոմի) հետ միասին անվճար ստանալու համաեվրոպական նմուշի դիպլոմի հավելված (հայերեն ն անգլերեն)՝ համաձայն ՀՀ Կառավարության համապատասխան որոշման։ 13. Մովսես Խորենացու անվան համալսարանի ուսումնական օրացույցը Աշնանային կիսամյակ
Գարնանային կիսամյակ
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԲՈԼՈՆԻԱՅԻ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Բոլոնիայի գործընթացի նպատակն է Եվրոպական բարձրագույն կրթության ստեղծումն, որի շրջանակներում ուսանողները կարող են հեշտությամբ տեղա¬շարժվել` ունենալով որակավորումների ճանաչման երաշխիքներ: Բոլոնիայի հռչակագիրը` Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ստեղծմանն ուղղված բարեփոխումների ծրագիր է և այն հայտնի է որպես Բոլոնիայի գործընթաց:
Կրթության որակի կառավարման համակարգի ապահովման նպատակով մշակված են նորմատիվ և մեթոդաբանական հիմունքներ: |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||






Կրեդիտi :